Քաղաքական15:02, 03 Մայիս 2023
Էրդողանի խոսնակ. «Հայաստանի արարքը չէր կարող մնալ անպատասխան»

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը ելույթ է ունեցել նախագահական պալատում տեղի ունեցած «Նախագահական քաղաքականության հիմունքները, գործառույթները և նպատակները» գրքի շնորհանդեսում։
Անդրադառնալով Հայաստանին՝ նա նշել է. «Նույնիսկ խոսք անգամ չի կարող լինել Հայաստանին չարձագանքելու մասին։ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող և մեզ ցեղասպանության մեջ մեղադրող գործողությունը (Երևանում «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը - խմբ.) չէր կարող մնալ անպատասխան։ Իհարկե, դրա հետևանքը պիտի լիներ օդային տարածքի փակումը»։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու համար «Flyone Armenia» ավիաընկերությանը նախապես տրամադրված թույլտվությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |