• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց21:13, 13 Մայիս 2023

Թուրք պրոֆեսոր․ «Ընտրություններում ով էլ հաղթի, հայ-թուրքական հարաբերությունները ստորադասվելու են թուրք-ադրբեջանականին»

Թուրք պրոֆեսոր․ «Ընտրություններում ով էլ հաղթի, հայ-թուրքական հարաբերությունները ստորադասվելու են թուրք-ադրբեջանականին»

ԱՄՆ-ի Յուտայի համալսարանի թուրք պրոֆեսոր Հաքան Յավուզը մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների թեմայով Ermenihaber.am-ի կազմակերպած վեբինարի ընթացքում անդրադարձել է  հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին՝ կախված ընտրությունների արդյունքից։

Ի պատասխան Ermenihaber.am-ի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյանի հնչեցրած հարցի՝ պրոֆեսորը Յավուզը նշել է․

«Ըստ իս՝ էական որևէ փոփոխություն չի լինի, սակայն ձայնի տոնայնությունը կփոխվի, որոշակի նրբություններում կլինեն փոփոխություններ։ Գլխավոր կմախքը, սակայն, կմնա նույնը։ Հնարավոր է, որ մարդկային զգացմունքների գործոնն առաջին պլան մղվի, եթե Քըլըչդարօղլուն հաղթի։ Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի բացումն էլ կարևոր է»։

Թուրք պրոֆեսորը տնտեսական կարևոր նշանակություն է վերագրում հայ-թուրքական միջպետական սահմանի բացմանը։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի արևելյան նահանգներն էլ կարող են դրանից զգալիորեն օգտվել։

«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, պետք է անկեղծ լինենք և ինքներս մեզ չխաբենք։ Թուրքիայում ով էլ գա իշխանության, նույնիսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), հայ-թուրքական հարաբերություննը միշտ ստորադասվելու են Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին։

Դե իսկ Իլհամ Ալիևը սխալ քայլ արեց, երբ նախընտրական շրջանում եկավ Էրդողանի կողքին կանգնեց։ Ալիևն էլ, Պուտինն էլ շատ կապված են Էրդողանի հետ։  Իհարկե, Ալիևը ռացիոնալ քաղաքական գործիչ է և իր համար դժվար չէ գույն փոխելը, բայց Ադրբեջանի տեսանկյունից, եթե Էրդողանը պարտվի, կարծում եմ իրենց համար լավ չի լինի»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից
14:21, 05 սեպ
Պուտինն Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում ՌԴ դեսպանի պաշտոնից

Նշենք, որ 2009-2015-ին Երխովը եղել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս, իսկ Թուրքիայում ՌԴ դեսպան է նշանակվել 2017-ի հունիսի 19-ին։

Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»
14:17, 31 հուլ
Օսման Քավալա. «Երազանքս է, որ Հայաստանի կողմում Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի»

Թուրքիայում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան և հասարակական գործիչն անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և Անիի կամրջի վերականգնմանը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}