• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 14:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:31, 15 Մայիս 2023

Թուրքիայի նախորդ ու ներկա խորհրդարանական ընտրությունների համեմատական պատկերը

Թուրքիայի նախորդ ու ներկա խորհրդարանական ընտրությունների համեմատական պատկերը

Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը նախագահական և խորհրդարանական ընտրություններում։ Թուրքական լրատվամիջոցները 2-րդ փուլի անցկացման հավանականություն են տեսնում։

Եթե նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ է  ստանալ 50+1% ձայն, որպեսզի չլինի 2-րդ փուլ, ապա խորհրդարանի (մեջլիս) համար նման պայման չկա։ Ըստ ոչ պաշտոնական արդյունքների՝ խորհրդարանում արդեն ձևավորվել է մանդատների բաշխման պատկերը։ 2018-ին 27-րդ գումարման խորհրդարանի համեմատ այս ընտրություններում կուսակցությունների և դաշինքների մանդատների պատկերն այլ է։

Համաձայն 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի (մեջլիսի) ընտրությունների դեռևս նախնական արդյունքների՝

իշխող «ԱԶԿ» (AKP) - 34․42%,

ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ - CHP) - 25․39%,

«Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություն - 10․06%,

«Լավ» (İYİ) կուսակցություն - 9․82%,

«Կանաչների ձախ կուսակցություն» (Yeşil Sol Partisi) - 8․78%,

«Նոր բարօրություն կուսակցությունը» (Yeniden Refah Partisi) - 2․85%,

«Թուրքիայի աշխատավորական կուսակցություն» - (Türkiye İşçi Partisi)  1․71%։

Խորհրդարան մուտք գործելու 7 տոկոսանոց շեմը չեն հաղթահարել Հաղթանակ» (Zafer Partisi) կուսակցությունը (2․25%) և «Հայրենիք» (Memleket Partisi) կուսակցությունը (0․9%)։

2018 արտահերթ նախագահական և խորհրդարանական  ընտրություններ համեմատ արդյունքները հետևյալն են՝

«ԱԶԿ»՝ 2018-ին 42․56% (295 մանդատ) , 2023-ին ՝  35․4% (266 մանդատ)։

«ԺՀԿ»՝ 2018-ին 22.65%  (146 մանդատ), 2023-ին 25․37% (168 մանդատ)։

«ԱՇԿ» 2018՝ 11․1% (49 մանդատ), 2023՝ 10․06% (51 մանդատ)։

«Լավ» կուսակցությունը 2018-ին՝ 9․96% (43 մանդատ), 2023՝ 9․84%  (44 մանդատ)։

«Նոր բարօրություն» կուսակցությունը առաջին անգամ է մասնակցում 2023-ի ընտրություններին և մաս է կազմում իշխող ուժի «Ժողովրդական» դաշինքին և կարող է ստանալ պատգամավորի 5 մանդատ։

Աղբյուր`    ozgurkocaeli.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}