Քաղաքական15:38, 15 Մայիս 2023
Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրություններին

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է արել։ Անդրադառնալով նախագահական ընտրությունների 2-րդ փուլին՝ նա ասել է, որ Էրդողանի սուլթանությունը դեռևս չի վերջացել, իսկ սոցհարցումներից եզրակացություններ անելը բավականին դժվար է։
Հունաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին նախարարն ասել է․ «Ամեն անգամ ամենալավի հույսն ենք ունենում, սակայն ամենավատին ենք պատրաստվում։ Հունաստանի հետ ուժեղ և բարիդրացիական հարաբերությունը ոչ միայն կարևոր է, այլև միևնույն ժամանակ անհրաժեշտ պայման Թուրքիայի համար, որպեսզի հասնի իր նպատակներին »։
Դենդիասը նաև ավելացրել է, որ, չնայած վերջին ժամանակներս Թուրքիայի հետ հարաբերությունները լավացել են, սակայն Թուրքիան պետք է իր նեոօսմանյան քաղաքականությունից վերջնականապես հրաժարվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |