Քաղաքական12:54, 16 Մայիս 2023
Քուրդ ընդդիմադիր գործիչ. «Շատ անգամ ենք հաղթել, այս անգամ էլ կհաղթենք»
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ում անդրադարձել է Թուրքիայի համապետական ընտրություններին:
Ի աջակցություն քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանարապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ով նաև ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածուն է, Դեմիրթաշը գրել է. «Հուսահատություն չկա: Շատ անգամ ենք հաղթել, այս անգամ էլ կհաղթենք»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացել էին նախագահական 13-րդ և խորհրդարանական 28-րդ ընտրությունները։
Իսկ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները պաշտոնապես հայտնել էր, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ 50%+1 քվե։ Ուստի նախագահական ընտրությունները տեղափոխվեցին 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |