Քաղաքական14:50, 16 Մայիս 2023
Էրդողանի կուսակցությունը ձայներ է կորցրել 75 նահանգում, ավելացրել՝ 6-ում

Թուրքիայում անցկացված 28-րդ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը, որի առաջնորդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ստանալով քվեների 35%-ը, ապահովել է ամենաբարձր ցուցանիշը:
Ըստ թուրքական աղբյուրների՝ 2018-ի ընտրությունների համեմատ ԱԶԿ-ն 75 նահանգում կորցրել, իսկ 6 նահանգում ավելացրել է իր քվեների քանակը:
Վերոնշյալ 6 նահանգներն են՝ Թուրքիայի արևմուքում գտնվող Իգդիրը, հարավ-արևմուտքում՝ Բաթմանը, Շըրնաքը, Դիարբեքիրը և Հաքքարին, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Բայբուրթը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները պաշտոնապես հայտնել է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ 50%+1 քվե։ Ուստի նախագահական ընտրությունները տեղափոխվել են 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |