Քաղաքական16:06, 16 Մայիս 2023
Սինան Օղանը թուրք պաշտոնյաներին՝ «Դուք Էրդողանից ավելի եք վախենում, քան ալլահից»

Թուրքիայի նախագահական ընտրությունների 1-ին փուլում 5.3% ձայն հավաքած նախագահի թեկնածու Սինան Օղանի 2012թ. ելույթը կրկին շրջանառվում է թուրքական լրահոսում։
Ժամանակին նա, խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալով Թուրքիայի 13 նահանգները մեծ քաղաքներ դարձնելու օրենքի նախագծի դեմ, ասել էր. «Երբ հարցը հասնում է վարչական բաժանումներին, դուք զօր ու գիշեր աշխատում եք, մեզ էլ ստիպում եք աշխատել, բայց նույն զգայունությունը չեք ցուցաբերում մեր նահատակներին վերաբերող իրավական կարգավորումների ժամանակ։ Դուք վարչապետից ավելի եք վախենում, քան ալլահից»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ի կայացած նախագահական ընտրությունները, Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշմամբ, տեղափոխվել է 2-րդ փուլ, որը կլինի մայիսի 28-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |