Տնտեսական11:37, 18 Մայիս 2023
Ամերիկացի տնտեսագետ. «Էրդողանի ընտրվելու դեպքում երկրի կբախվի տոտալ ֆինանսական ճգնաժամի»

Ճշգրիտ կանխատեսումներով հայտնի ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին վատատեսական կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ:
Twitter-ում արած գրառմամբ 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ճշգրիտ կանխատեսած տնտեսագետը նշել է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելու դեպքում երկիրը կհայտնվի ամբողջական ֆինանսական ճգնաժամի մեջ:
«Եթե Էրդողանը հաղթի նախագահական ընտրություններում, ինչը հավանական է թվում, Թուրքիան կբախվի տոտալ արժութային և ֆինանսական ճգնաժամի: Կենտրոնական բանկի զուտ պահուստները ներկայումս պակաս են 60 մլրդ դոլարով, ընթացիկ դեֆիցիտն աճում է, իսկ գնաճը դուրս է եկել վերահսկողությունից» ,- գրել է Ռուբինին:
Նշենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին: Մայիսի 14-ին տեղի ունեցած 1-ին փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է 49.50%, իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.89%:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |