Քաղաքական17:28, 22 Մայիս 2023
Պուտինն ու Էրդողանը տեր են իրենց խոսքին․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Մոսկվայում գնահատականներ է հնչեցրել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ։
Շեշտելով, որ Էրդողանն ու Պուտինը պոպուլիզմի հետ գործ չունեն՝ Պեսկովն ասել է. «Պուտինն ու Էրդողանը շատ լուրջ քաղաքական գործիչներ են՝ մեծ քաղաքական փորձով, նրանք տեր են իրենց խոսքին»։
Նշելով, որ երկու ղեկավարներն էլ աշխատում են ի շահ իրենց ժողովուրդների՝ Պեսկովն ավելացրել է, որ ամենակարևորն այն է, որ նրանք զբաղվում են երկկողմանի փոխշահավետ հարաբերությունների կոնկրետ հարցերով։
Արձագանքելով հացահատիկային գործարքի վերաբերյալ Եվրամիության դիրքորոշմանը՝ խոսնակն ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բախվել է որոշ ոչ կառուցողական արևմտյան երկրների հետ և նշել, որ, չնայած հացահատիկային գործարքը 2 ամսով երկրարաձգվել է, բայց այն կարճաժամկետ է և կարող է շատ արագ ավարտին մոտենալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |