• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 14:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:27, 25 Մայիս 2023

Ըստ Քըլըչդարօղլուի՝ Իրան-Հայաստան միասնությունը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը

Ըստ Քըլըչդարօղլուի՝ Իրան-Հայաստան միասնությունը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը

Թուրքիայի քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և նախագահական ընրություններում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 24-ին  հյուրընկալվել է յութուբյան «BaBaLa TV»-ի՝ ազատ խոսափողի ձևաչափով հաղորդմանը:

Քըլըչդարօղլուն նշել է, որ ընտրվելու դեպքում պետական ավանդույթներին համապատասխան առաջին քայլը լինելու է այցը դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա Ադրբեջան:

ԺՀԿ առաջնորդը շեշտել է, որ ինչպես իր կուսակցության, այնպես էլ մնացած բոլոր կուսակցությունների և քաղաքական շրջանակների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ չի տարբերվում, ըստ նրա՝ Ադրբեջանի Բաքվի և Թուրքիայի Ստամբուլի միջև որևէ տարբերություն չկա:

«Ադբեջանի հետ մեր ունեցած բարեկամությունը, միասնությունը որևէ կուսակցության տեսանկյունից տարբեր չի կարող պատկերացվել, ո՛չ իմ, ո՛չ մյուս կուսակցությունների»։

Անդրադառնալով վերջերս իր իսկ կողմից առաջ քաշված Ադրբեջանը շրջանցող թյուրքական երթուղուն՝ տվել է հետևյալ պարզաբանումը. «Մեր հիմնական նպատակը, անշուշտ, Միջին Ասիան Թուրքիային և Եվրոպային միավորելն է։ Մեծացնել կենտրոնական Թուրքիայի նախագիծը և ստեղծել տնտեսական ենթակառուցվածք, որը շատ ավելի ամուր կապեր է ձևավորում Թուրքիայի և թյուրքական հանրապետությունների միջև»:

Իսկ «Զանգեզուրի միջանցքը» շրջանցելու, Ադրբեջանին վերոհիշհյալ ճանապարհով թուրքական աշխարհից դուրս թողնելու դժգոհություններին և պնդումններին ի պատասխան նա ասել է.

«Գիտեք՝ Զանգեզուրի միջանցք կա։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից։ Իրանի և Հայաստանի միջև միասնությունը կարողանում է այս միջանցքի բացումը տեղափոխել փոքր-ինչ դժվար կետ։ Թուրքիան իր տարածաշրջանում շատ ավելի ուժեղ կլինի, եթե  կարողանա համոզել, բացատրել, որ այս բացվելիք միջանցը և՛ Թուրքիային, և՛ Իրանին, և՛ Հայաստանին, և՛ թյուրքական պետություններին մեծ նպաստ է բերելու և այն տնտեսական արդյունքը, որ ստեղծվելու է, բոլոր երկրները կարողանալու են կիսել։ Ու մենք այդ միջանցքը պարտավոր ենք ընդարձակել և մեծացնել։ Այն, ինչ ցանկանում եմ ասել, սա է։ Թե չէ Ադրբեջանի դեմ և այլն (հեգնում է- խմբ.)․․․ վերցնում, ասում են՝ վա՜յ, ինչու սա այսպես չասացիր»։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}