Քաղաքական20:46, 28 Մայիս 2023
Էրդողանի աջակիցները հավաքվում են նախագահական նստավայրի առջև

Թուրքիայում շարունակվում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեների հաշվման գործընթացը։
Բացված քվեատուփերի 92%-ի արդյունքում Թուրքիայի նախագահ, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների շուրջ 53%-ը։
Այս առիթով Էրդողանի աջակիցները փակել են Ստամբուլում գտնվող նախագահի նստավայր տանող ճանապարհը։ Հավաքվում են դրա դիմաց Էրդողանի ենթադրյալ հաղթանակը վաղաժամ նշելու համար։
«Tütkiye Gazetesi»-ի Ստամբուլի թղթակցի հաղորդմամբ՝ ամբոխի թիվը հետզհետե մեծանում է, նրանք պարբերաբար հնչեցնում են ԱԶԿ կարգախոսներն ու կուսակցության առաջնորդի անունը։
Սպասվում է նաև, որ Էրդողանն ամեն պահի կարող է հայտնվել այնտեղ։
Դրանից բացի՝ փողոցում տեղադրվում է բարձրախոսով մեքենա, որտեղից պետք է բարձրաձայն հայտարարվեն ընտրությունների վերջնական արդյունքները, իսկ իրենց սպասման համաձայն՝ Էրդողանի հաղթանակի մասին լուրը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 28-ին մեկնարկել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |