Քաղաքական11:43, 29 Մայիս 2023
Տարբեր երկրների առաջնորդներ Էրդողանին շնորհավորում են վերընտրվելու կապակցությամբ

Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ հաղթել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավաքելով քվեների 52.16 տոկոսը:
Դեռևս նախնական տվյալների հրապարակումից հետո մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ են հղել Էրդողանին:
Էրդողանին շնորհավորողների թվում են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պոտինը, Ուկրաինայի, Բրազիլիայի, Անգլիայի, Գերմանիայի ղեկավարները: Թուրքիայի վերընտիր նախագահին շնորհավորել է նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացել էր նախագահական ընտրությունների 1-ին փուլը, որի ընթացքում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը 50%+1 ձայն չհավաքեց, ինչի հետևանքով էլ ընտրությունները տեղափոխվեցին 2-րդ փուլ, որն էլ տեղի ունեցավ մայիսի 28-ին: Վերջին տվյալներով Էրդողանը հավաքել է ձայների 52.16 տոկոսը, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.84 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |