Տնտեսական12:28, 30 Մայիս 2023
Իրաքը կազմում է Թուրքիան ներառող մասշտաբային մի նախագիծ

Իրաքի իշխանությունները հայտարարել են «Զարգացման ուղի» նախագծի մեկնարկի մասին:
Այն ներառում է երկաթուղիներ և մայրուղիներ, որոնց միջոցով Իրաքը կկապի նավթով հարուստ մերձավորարևելյան երկրի հարավային շրջանները Թուրքիայի միջերկրածովյան ափի հետ և մեծապես կհեշտացնի առևտուրն Ասիայի և եվրոպական երկրների միջև:
Նախագիծը քննարկվել է Բաղդադում տեղի ունեցած համաժողովում, որին մասնակցել են Բահրեյնի, Հորդանանի, Իրանի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի և Թուրքիայի պատվիրակությունները։
Ծրագրի համաձայն՝ հիմնական տրանսպորտային ուղիները կապվելու են Պարսից ծոցի ափին գտնվող Ֆաո խոշոր նավահանգստի հետ։ Զարգացման ուղու շրջանակներում կարդիականացվեն և կկառուցվեն ավելի քան 1200 կմ երկարությամբ երկաթուղիներ:
Իրաքի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ նախագծի գործնական իրականացման մեկնարկը նախատեսված է հաջորդ տարեսկզբին։ Եթե նախատեսված ցուցանիշները կատարվեն, «Զարգացման ուղի» ծրագիրը կարող է ավարտվել արդեն 2029թ.:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |