Քաղաքական10:32, 31 Մայիս 2023
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլիքենի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առաջիկայում պլանավորվող ռազմավարական մեխանիզմների քննարկմանը նվիրված հանդիպման նախապատրաստական գործընթացը, պաշտպանողական զինտեխնիկայի արտադրության ոլորտում առկա համագործակցությունը և Նյու-Յորքում գտնվող Թուրքիայի տան վրա տեղի ունեցած հարձակմանը վերաբերող հարցեր:
Բացի այդ, հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Թուրքիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու գործընթացին և ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ Ստամբուլում կնքված համաձայնագրին առընչվող մի շարք հարցեր:
Բլինքենը նաև շնորհավորել է Չավուշօղլուին Թուրքիայում համապետական ընտրությունների ավարտի և դրանցում գրանցված արդյունքների առթիվ:
Հիշեցնենք որ, ավելի վաղ՝ մայիսի 29-ին, Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսազանգի միջոցով շնորհավորել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի մանրամասն քննարկումներ ունենալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի շուրջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |