Տնտեսական12:15, 05 Հունիս 2023
Սաուդական նավթային ընկերությունը կհամագործակցի թուրք կապալառուների հետ

Թուրքիայի կապալառուների միության տեղեմացմամբ՝ Սաուդիան Արաբիայի նավթային «Saudi Aramco» ընկերությունը երկրում շինարարական աշխատանքներ կատարելու համար նախապատվությունը տվել է թուրք կապալառուներին:
Այդ նպատակով օրերս Անկարայում հանդիպում է տեղի ունեցել նավթային ընկերության և շուրջ 80 թուրք կապալառուների և տեխնիկական խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ միջև, որի ընթացքում ընկերության կողմից փոխանցվել են շինարարական մի շարք ծրագրեր:
Նախատեսվում է, որ Սաուդիան Արաբիայում կատարվելիք աշխատանքի դիմաց տարեկան վճարը կկազմի 10 մլրդ դոլար:
Բացի այդ, նշվել է նաև, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական շուկայում պայմանագրային հիմունքներով իրականացվող աշխատանքների ընթացքը դանդաղել է, իսկ սաուդական ընկերության կողմից թուրք կապալառուների հետ համագործակցությունն այդ առումով նոր հնարավորություններ կստեղծի:
Նշենք, որ նախորդ տարիներին Ռուսասատանում 11 մլրդ դոլար արժողությամբ գնահատվող շինարարական ծրագրերը, 2022-ին հասել են 2.3 մլդ դոլարի, իսկ 2023-ի առաջին 5 ամիսների ընթացքում էլ ավելի շատ անկում ապրելով՝ 626 մլն դոլարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |