• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Հունիս, 2026
Չորեքշաբթի 12:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:58, 06 Հունիս 2023

Իբրահիմ Քալընը՝ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության նոր ղեկավար

Իբրահիմ Քալընը՝  Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության նոր ղեկավար

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝ հունիսի 5-ին երկրի ազգային ազգային հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել մինչ այդ երկրի նախագահի խոսնակի և գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Իբրահիմ Քալընը:

2014-ից նախագահի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Քալընը այս առիթով Twitter-ի իր միկրոբլոգում տարածել է հայտարարություն, որում նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհակալություն է հայտնել նշանակման համար:

Նշենք, որ Էրդողանի հրամանագրերով կառավարությունում մի շարք փոփոխություններ են կատարվել ևս: 

Մասնավորապես, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական է նշանակվել Աքիֆ Չաղաթայ Քըլըչը (Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի եղբորորդին), նախկինում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ) պատգամավոր և  ԹԱՄԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ։   

Նախագահականի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար է նշանակվել պրոֆ․ դոկ․ Հալուք Գյորգյունը, նախկինում՝ «ASELSAN»-ի (ժամանակակից ռազմարդյունաբերական ընկերություն-խմբ.) կառավարման խորհրդի ղեկավարն ու գլխավոր տնօրենը։     

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել բանակի գեներալ Մուսա Ավսևերը, նախկինում՝ ցամաքային ուժերի հրամանատար:

 

Աղբյուր`    Trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}