Տնտեսական13:24, 07 Հունիս 2023
Համաշխարհային բանկը Թուրքիայի համար կանխատեսել է ավելի բարձր տնտեսական աճ

Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը 2.7%-ից բարձրացրել է 3․2%-ի։ Հրապարակվել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումների վերաբերյալ ՀԲ-ի հունիսյան զեկույցը։ Ըստ այդմ՝ այս տարի Թուրքիայի տնտեսության աճն ակնկալվում է 3․2%, հաջորդ տարի՝ 4․3%, իսկ 2025 թվականին՝ 4․1%։
Համաշխարհային բանկը հունվարին հրապարակած իր կանխատեսումներում նշել էր, որ 2023-ին Թուրքիայի տնտեսությունը կաճի 2․7%-ով, իսկ 2024 թվականին՝ 4%-ով։
Հիշեցնելով, որ փետրվարի սկզբին Թուրքիան ցնցվել է երկու խոշոր երկրաշարժներից, զեկույցում նշվում է, որ այդ երկրաշարժների ուղղակի կորուստը գնահատվում է 2021-ի ՀՆԱ-ի 4%-ի չափով, իսկ փրկարարական և վերակառուցման ծախսերը կարող են կրկնակի բարձր լինել։ Ըստ զեկույցի՝ ակնկալվում է, որ վերակառուցման աշխատանքները կխթանեն ներդրումները։
Նշելով, որ բարձր գնաճի ֆոնին մակրոտնտեսական քաղաքականության մշակումն անորոշ է, զեկույցի գնահատմամբ՝ ընթացիկ հաշվի բարձր դեֆիցիտը, ցածր զուտ արժութային պահուստները, ինչպես նաև փոխարժեքի արժեզրկումն էական մարտահրավերներ են ստեղծում Թուրքիայի տնտեսության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |