Քաղաքական09:40, 08 Հունիս 2023
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Միրզոյանը շնորհավորել է Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախքան արտգործնախարար նշանակվելը Հաքան Ֆիդանը վերջին 10 տարում զբաղեցրել է երկրի հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնը՝ ղեկավարելով Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT)։ Այդ ընթացքում նա ներգրավված է եղել Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |