Քաղաքական11:45, 09 Հունիս 2023
Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը

Թուրքիայի նախագահական պալատում երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Հետահայաց քննարկվել են այն մարտահրավերները, որոնց բախվել է Թուրքիայի Հանրապետությունը իր գոյության 100 տարում։
Նիստից հետո հայտարարություն է տարածվել, որտեղ նշվել է, որ նույն վճառականությամբ շարունակվելու են Թուրքիայի անվտանգության, խաղաղության ու բարեկեցության ապահովմանն ուղղված քայլերը։
Անդրադարձել է կատարվել մի շարք այլ կարևոր հարցերի, ինչպիսիք են Սիրիայում, Կոսովոյում և Սուդանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ հայտարարության մեջ ասվում է․ «Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից։ Արդարացի լուծումը ոչ միայն հիմք կհանդիսանա Կովկասում խաղաղության հաստատման համար, այլ նաև էապես կնպաստի համաշխարհային կայունության հաստատմանը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |