Քաղաքական15:02, 12 Հունիս 2023
Հունական մամուլ․ «Ֆիդանի և Քալընի նոր պաշտոններ ստանձնելը վտանգ է ներկայացնում Հունաստանի համար»
Հունական մամուլի հետաքրքրության շրջանակներում են հայտնվել Թուրքիայի կառավարության կազմում տեղի ունեցած նոր նշանակումները։
Մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակված Թուրքիայի հետախուզության նախկին տնօրեն Հաքան Ֆիդանի և հետախուզության նորանշանակ տնօրեն Իբրահիմ Քալընի նշանակումները։
Հունական մամուլի էջերում շրջանառվում է, որ երկու գործիչները շատ ուժեղ կերպարներ են և նշվում է, որ հույն ժողովրդին պետք չէ խաբել այնպիսի հայտարարություններով, թե իբր Թուրքիան վարում է «խաղաղասեր» քաղաքականություն։
Նշվում է նաև, որ Էգեյան ծովում Թուրքիայի վարչակազմի մտադությունները վտանգ են ներկայացնում Հունաստանի համար։ Թերթերից մեկի պնդմամբ Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ժամանակաշրջանն արդեն ավարտվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |