Քաղաքական21:16, 12 Հունիս 2023
Միցոտակիս․ «Թուրքիայի հետ հարաբերությունները պիտի կարգավորվեն միջազգային իրավունքի շրջանակներում»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունիսի 25-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ իրականացնում է ակտիվ քարոզարշավ։ Նա նշել է, որ Թուրքիայի առաջ պետք է կանգնած լինի ուժեղ հունական կառավարություն, որպեսզի կարողանա դիմակայել մարտահրավերներին և մշակի ճիշտ արտաքին քաղաքականություն։
Միցոտակիսը, ով նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի շրջանակներում, նաև շեշտել է, որ ոչ մի հույն առաջնորդ, այդ թվում նաև ինքը, չի ցանկանում խոսել Էգեյան ծովի ապառազմականացման և կղզիների անկախության իրավունքների մասին։
Խոսելով զինված ուժերից՝ Հունաստանի վարչապետն ասել է, որ իրենք ուժեղացնելու են բանակը և վճռական են սահմանների պաշտպանության գործում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |