Քաղաքական17:01, 13 Հունիս 2023
Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով հունիսի 12-ին մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն: Վերջինիս նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո երկու երկրների առաջնորդները համատեղ մամլո ասուլիս են տվել:
Էրդողանը ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարել արցախյան հիմնախնդրի կարգավորման մեխանիզմներ ստեղծելու համար ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
«Ղարաբաղն եմ հիշում և դժբախտաբար տեսնում ենք այն, թե 30 տարի այդ Մինսկի եռյակն ինչպես է ուշադրություն շեղել։ Շատ են մոլորեցրել, քայլ չեն թողել անել»։
Այնուհետև խոսելով Ադրբեջանում թուրք կապալառուների կողմից իրականցվող ենթակառուցվածքային աշխատանքների մասին՝ Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում կկարողանան իրականացնել նաև Շուշիի հռչակագրի մեջ տեղ գտած բոլոր դրույթները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |