Քաղաքական11:57, 13 Հունիս 2023
Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Բաքու

Թուրքիայի նախագահ Ռաջափ Թայիփ Էրդողանը նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, ըստ ձևավորված ավանդույթի, պաշտոնական այցով Հյուսիային Կիպրոս կատարած այցից հետո մեկնել է Ադրբեջան։
Բաքվում՝ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յակուբ Էյուբովը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Հալեֆ Հալեֆովը, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովը, Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն և դեսպանատան աշխատակիցները։
Պաշտոնական այցի շրջանակներում Էրդողանի հետ Բաքու են մեկնել նաև առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը, նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը, պաշտպանության նախարար Յաշար Գյունելը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ և մամլո խոսնակ Օմեր Չելիքը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը, ազգային հետախուզության պետ Իբրահիմ Քալընը և ռազմաարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը։
Այցի ընթացքում նախագահ Էրդողանը առանձին հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևիի հետ։ Այնուհետև տեղի կունենա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, ինչպես նաև համատեղ մամուլի ասուլիս։
Նախատեսվում է նաև Թուրքիայի նախագահի այցելությունը Ադրբեջանի օդուժի հրամանատարական կենտրոն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |