Քաղաքական13:05, 15 Հունիս 2023
Հունաստանի նախկին վարչապետ․ «Թուրքիայի հանդեպ Հունաստանը պետք է շատ զգույշ լինի»

Հույն պետական և քաղաքական գործիչ, Հունաստանի նախկին վարչապետ,գլխավոր ընդդիմադիր «Ձախերի արմատական կոալիցիա» (SYRİZA-ՍԻՐԻԶԱ) կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը հունական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ընթացքում խոսել է Հունաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։
Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիային Կիպրոսի և Էգեյան ծովի խնդիրների վերաբերյալ ուղեձներ էր հղել և դրանց անդրադարձել է հույն քաղաքական գործիչը։
Նա մասնավորապես նշել է․ «Հունաստան-Թուրքիա և Եվրոպա-Թուրքիա հարարբերություններում մի նոր ժամանակաշրջան է սկսվում։ Եվ այս փուլում Հունաստանն ու հունական դիվանագիտությունը պետք է շատ զգույշ գործեն»։
Ցիպրասը նաև հայտնել է, որ տարածաշրջանում բարձրացել է Թուրքիայի դերը և դրա հետ կապված մեծ ռիսկ կա։ Քանի դեռ Հունաստանը չի կարողանում որոշել իր սեփական ռազմավարությունը՝ Եվրոպա-Թուրքիա դրական օրակարգն առաջ է շարժվելու։
Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ Ցիպրասը հայտարարել է․ «Մենք կողմ ենք երկխոսությանը, դրական օրակարգին, բարեկամությանը և համագործակցությանը։ Մեր կարմիր գիծը մեր երկրի տարածքային ամբողջականությունն է։ Մենք իրավունք ունենք պաշտպանել մեր կղզիները»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |