Քաղաքական10:58, 15 Հունիս 2023
Գյուլերը Բելգիայում կմասնակցի ՆԱՏՕ-ի ՊՆ նախարարների հանդիպմանը

Հունիսի 14-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Հյուսիսատլանտյան դաշինքի (NATO-ՆԱՏՕ) անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել:
Բրյուսելի օդանավակայանում թուրք բարձրաստիճան զինվորականին դիմավորել են ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Զեկի Լևենտ Գյումրուքչուն, Բելգիայում Թուրքիայի դեսպան Բեքիր Ույսալը, Թուրքիայի զինվորական ներկայացուցչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Գյոքսել Քահյան, ինչպես նաև հյուրընկալող կողմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Տեղեկությունների համաձայն՝ Յաշար Գյուլերը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա իր արտերկրացի գործընկերների հետ:
Նշենք, որ ՆԱՏՕ-ական երկրների պաշտպանության նախարարները մեկ սեղանի շուրջ կնստեն հունիսի 15-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |