Քաղաքական18:01, 16 Հունիս 2023
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը՝ այժմ Մոսկվայի դեսպան
Հունիսի 16-ին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը մի շարք երկրներում նոր դեսպաններ նշանակելու որոշում է կայացրել:
Ըստ այդմ՝ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան է նշանակվել Թուրքիայի արգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
Նախկինում նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Մուջահիթ Քյուչյուքյըլմազին՝ Ալժիրում:
Իսկ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Յունոս Դեմիրը՝ Սլովակիայում:
Դեսպանների նշանակումներ են եղել նաև Լեհաստանում, Մարոկկոյում, Ուկրաինայում և Իսպանիայում:
Հիշեցնենք, որ Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում էր նշանակվել մայիսի 28-ին տեղի ունեցած ընտրություններում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Նա նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |