• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:58, 16 Հունիս 2023

Քըլըչդարօղլուն՝ ԺՀԿ համագումարում կուսակցության առաջնորդի թեկնածու

Քըլըչդարօղլուն՝ ԺՀԿ համագումարում կուսակցության առաջնորդի թեկնածու

Հունիսի 16-ին Թուրքիայում քեմալական և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Բյուլենթ Ուշօղլուն անդրադարձել է առաջիկայում գումարվելիք  համագումարում կուսակցության առաջնորդի հնարավոր փոփոխության մասին շրջանառվող լուրերին:

Ուշօղլուն տեղեկացրել է, որ ինքը, ինչպես նաև այլ ԺՀԿ-ականներ համագումարում սատարելու են  ընդդիմադիր ուժի ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը:

Նրա խոսքերով,  Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և 2015-ին կուսակցության փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Օզգուր Օզելը, ով ևս իրեն համարում է կուսակցության առաջնորդի թեկնածու, պետք է «ավելի ուշադիր լինեն» ներկայիս ԺՀԿ առաջնորդի նկատմամբ:

«Իմամօղլուն հեշտությա՞մբ կարող է դառնալ կուսակցության առաջնորդ: Չի կարող, խնդիր ունի»,-ասել է 
ԺՀԿ փոխնախագահը:

Նշենք որ, ԺՀԿ ներսում համապետական ընտրություններից հետո տարաձայնություններ էին սկսվել:

Մասնավորապես ԺՀԿ կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում կուսակցության կենտրոնական խորհդրի անդամները լքել էին կուսակցությունը՝ համապետական ընտրություններում հաջողություն չգրանցելու պատճառով:

Կուսակցության առաջնորդ Քըլըչդարօղլուն, ով նաև ընտրություններում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածուն էր, վերոհիշյալ իրդադարձություններից հետո հայտարարել էր կուսակցության ղեկավարի պաշտոնում մնալու և պայքարը շարունակելու մասին:

Զուգահեռաբար Իմամօղլուն ընտրությունների արդյուքններից դժգոհ մնալով սկսել էր խոսել կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր ցանկության մասին:

Այս և նմանատիպ այլ հարցերի շուրջ քննարկումներ ունենալու նպատակով Քըլըչդարօղլուն և Իմամօղլուն 3 հանդիպում էին անցկացրել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում համապետական ընտրությունները տեղի էին ունեցել մայիսի 14-ին, իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մայիսի 28-ին, որի արդյունքում շուրջ 5% ձայների առավելությամբ Էրդողանը վերընտրվել էր նախագահի պաշտոնում, իսկ Քըլըչդարօղլուի պարտությունը դժգոհություն առաջացրել ընդդիմության շրջանում:

Աղբյուր`    diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}