• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:06, 19 Հունիս 2023

Թուրքիայի պաշտպանության նախարարը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել

Թուրքիայի պաշտպանության նախարարը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել

Թուրքիայի պաշտպանության (ՊՆ) նախարար Յաշար Գյուլերը հունիսի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող Հյուսիսատլանտյան դաշիքնի (ՆԱՏՕ) գլխավոր շտաբ բնակարանում մասնակցել է դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին: 

Նիստի շրջանակներում Գյուլերը նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:

Հունիսի 15-ին թուրք նախարարը հանդիպել է Թուրքիայի ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցչության և ռազմական ներկայացուցչության պատվիրակության ղեկավարի հետ:

Իսկ հունիսի 16-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, որտեղ կողմերը մտքեր են փոխանակել և ներկայացրել իրենց տեսակետները տարածաշրջանային անվտնագությանն առընչվող ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ:

Նույն օրը Գյուլերը հանդիպել է նաև իր ամերիկացի գործընկերոջ՝ Լյոլդ Ջեյմս Օսթինի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ, ՆԱՏՕ-ին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առընչվող մի շարք հարցեր:

Բրյուսելում ունեցած օրակարգը Թուրքիայի ՊՆ նախարարն ամփոփել է հունիսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

Անդրադարձ է կատարվել Թուրքիայի և ՆԱՏՕ անդամ պետությունների միջև առկա հարաբերություններին, որտեղ Գյուլերը անըդունելի է համարել դաշնակից  պետությունների կողմից Թուրքիայի դեմ կիրառվող զենքի արտահանման սահմանափակումները և նշել.

«Մենք վճռական ենք ահաբեկչության դեմ պայքարը մինչև վերջ տանելու հարցում»:

Իսկ դաշինքին Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Գյուլերն ասել է. 

«Մենք հայտարարեցինք մեր գործընկերներին, որ աջակցում ենք բաց դռների քաղաքականությանը և եռակողմ հուշագրի պարտավորությունների հստակ իրականացման դեպքում  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հնարավոր կլինի, ինչպես եղավ Ֆինլանդիայի պարագայում»:

Թուրք նախարարի կողմից հայտարարություն է եղել նաև Ուկրաինայից արտահանվող հացահատիկային միջանցի մասին.

«Ընդգծել ենք պայմանավորվածությոնների համաձայն հացահատիկի արտահանման գործընթացի անվտանգ իրականացման կարևորությունը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնել  էր հունիսի 14-ին: 

Աղբյուր`    trthaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}