• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:16, 19 Հունիս 2023

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելի գործողությունները Պաղեստինի գրավյալ տարածքներում

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելի գործողությունները Պաղեստինի գրավյալ տարածքներում

Հունիսի 19-ին Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է  Իսրայելի վերահսկողության տակ գտնվող  Արևմտյան ափին իրականացվող շինարարական աշխատանքները:

Մասնավորապես Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության կողմից անընդունելի է համարվել Պաղեստինում և Արևմտյան ափի շուրջ 19 քաղաքներում 4.500 նոր բնակելի շենքերի կառուցումը:

Հայտարարությամբ նաև Իսրայելի գործողությունները Թուրքիան որակել է որպես «միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի մեխանիզմներին» հակասող գործողություններ:

«Թուրքիան, 1967թ․  սահմանները հիմք ընդունելով, շարունակելու է աջակցել Պաղեստինի պետականության ամբողջացմանն ուղղված «Երկու ազգ, երկու պետություն» սկզբունքի կյանքի կոչման այն ջանքերին, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը։ Դրան է պատկանում աշխարհագրական ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը»,- նշված է եղել հայտարարություն մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարությունը նմանատիպ հայտարարություն էր տարածել նաև 2022-ի հունվարի 21-ին՝ Իսրայելի արաբական տարածքներում շուրջ 2.600 նոր բնակելի շենքեր կառուցելու որոշման հաջորդ օրը: 

Աղբյուր`    aa.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}