• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:59, 19 Հունիս 2023

Հոլանդացի քաղաքական գործչի հայտարարությունները վրդովմունք են առաջացրել Թուրքիայում

Հոլանդացի քաղաքական գործչի հայտարարությունները վրդովմունք են առաջացրել Թուրքիայում

Նիդերլանդների «Ազատություն» կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը, ով հայտնի է  իր հակաթուրքական հայացքներով,  թվիթերյան միկրոբլոգում հանդես է եկել Թուրքիայում բնակվողերին ուղղված կոչով։

Նա մասնավորապես նշել է․

«Շաբաթներ շարունակ հաղորդագրություններ եմ ստանում Թուրքիայի աշխարհիկ թուրքերից, ովքեր շատ են տուժել Էրդողանի խեղդող իսլամիստական ռեժիմից և իսկապես ձգտում են ավելի շատ անձնական ազատության։ Սիրտս ցավում է նրանց համար։ Կցանկանայի նրանց հետ հանդիպել Թուրքիայում, օգնել, դիմել նրանց, բայց ցավոք սրտի իմ և նրանց միջև չափազանց մեծ վտանգ կա»։

Թուրքական մամուլը հրապարակել է նաև Թուրքիայում  կայացած համապետական ընտրություններից հետո Վիլդերսի հայտարարությունները։

Մասնավորապես  Էրդողանի վերընտրվելուց հետո Վիլդերսը դիմել է Նիդերլանդներում բնակվող և Էրդողանի օգտին  քվեարկած թուրքերին, նշելով, որ «երևի արդեն  հավաքել են իրենց ճամպրուկները ու տեղափոխվում են  Թուրքիա»։ 

Նա նաև նշել է, որ արհամարհում է «բռնապետ Էրդողանին» և նրա իսլամիստ ընտրազանգվածին,ասելով որ նրանք սպանեցին քեմալական աշխարհիկ Թուրքիային։ Վիլդերսն  իր աջակցությունն է հայտնել  բոլոր նաև այն թուրքերին, որոնք դեմ են իսլամիզմին և պարզապես ցանկանում են ապրել «աշխարհիկ Թուրքիայում»։

 

Աղբյուր`    sozcu.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}