Ռազմական15:51, 20 Հունիս 2023
Թուրքական կայքին խիստ վրդովվեցրել է, որ ԱՄՆ F-35 կործանիչներ է տրամադրել Հնդկաստանին, իսկ Թուրքիային՝ ոչ

Թուրքական մամուլը բացասաբար է ընդունել այն փաստը, որ ԱՄՆ-ն Հնդկաստանին վաճառել է 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ։ Շեշտվել է հատկապես այն հանգամանքը, որ Հնդկաստանի դեմ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել, չնայած, որ պաշտոնական Դելին ձեռք էր բերել նաև ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր, իսկ Թուրքիան այդպես էլ չկարողացավ ստանալ այդքան սպասված F-35 կործանիչները։
Թուրքական մամուլում այն ներկայացվել է իբրև ամերիկյան կողմի երկերեսանիության դրսևորում։
«Դեռ ավելին, ԱՄՆ-ը որոշել է ԱԹՍ-ներ վաճառել Հնդկաստանին։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսի երկիր է ԱՄՆ-ը։ Իսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ հունիսի 21-ին ԱՄՆ կատարելիք այցը ցույց է տալիս, որ 31 ԱԹՍ-ների վաճառքը հաստատվել է Հնդկաստանի պաշտպանության ձեռքբերումների խորհրդի կողմից։»,- գրել է թուրքական իշխանամերձ Yeniakit-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |