• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 13:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:47, 21 Հունիս 2023

Թուրքական լրատվականների պնդմամբ՝ Աքշեները նոր մրցակից կարող է ունենալ

Թուրքական լրատվականների պնդմամբ՝ Աքշեները նոր մրցակից կարող է ունենալ

Թուրքական մեդիայում շրջանառվում են լուրեր, ըստ որի՝  ընդդիմադիր ազգայնական «Լավ» (İyi) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին որպես մրցակից կարող է հանդես գալ թուրքական «Միասնական միտք»  հարթակի հիմնադիրների խորհրդի անդամ Գյունայ Քոդազը: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը կարող է քննարկվել առաջիկա համագումարում: 

Մասնավորապես թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում տեղ գտած նյութի համաձայն՝ նմանատիպ պնդումներին զուգահեռ առաջ է քաշվել պնդումներ մի շարք նահանգապետերի կողմից Աքշեներին աջակցություն հայտնելու և  նույնիսկ Քոդազին կուսակցության որոշ «WhatsApp»-ի խմբերից դուրս հանելու մասին:

Բացի այդ, մի շարք լրատավականներում նաև հրապարակվել են «Լավ» կուսակցության առաջնորդի հավանական թեկնածուի քննադատական խոսքերն ուղղված Աքշեներին:

«Ես նկատել եմ, որ կուսակցությունը չի կարողացել հասնել ինստիտուցիոնալ համակարգի, իսկ կառուցվածքը գնալով նեխում է: Աքշեները, ով ճանապարհ ընկնելուց ի վեր ամեն ինչ մեզ էր հարցնում, վերածվել է մեկի, ով 8 տարի անց մեր հասած կետում ոչ մի կերպ չի զրուցում մեզ հետ: Նա իր դռները փակել է մեր առաջ: Եթե ինձ զիջի ղեկավարի պարտականությունները, կանեմ այնպես, ինչպես հարկն է: Երբ այդ ամբիոն բարձրանամ, կբարձրանամ որպեսզի հաղթենք»:

Նշենք, որ Թուրքիայում մայիսի 14-ի համապետական և մայիսի 28-ի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ընդդիմադիր թևի պարտությունից հետո նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև գլխավոր ընդդիմադիր կուսակցություն համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության  (ԺՀԿ-CHP) շարքերում: 

Աղբյուր`    artigercek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}