Տնտեսական11:08, 23 Հունիս 2023
Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից՝ ֆինանսական քաղաքականության նոր որոշում

Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Հաֆիզե Գայե Էրքանի գլխավորությամբ տեղի է ունեցել դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում է ընդունվել բանկերին տրվող վարկային տոկոսադրույքի (Ֆինանասական քաղաքականություն) բարձրացման մասին:
Մասնավորապես այս որոշմամբ՝ տոկոսադրույքն աճել է 650-ով և նախկին 8.5%-ի փոխարեն կազմել 15%:
Կենտրոնական բանկի տոկոսադրույքների փոփոխությունից հետո նաև փոփոխության է ենթարկվել արտարժույթի հարաբերակցությունը թուրքական լիրայի նկատմամբ:
Այսպես 1 դոլարին համարժեք լիրան հասել է 24.41-ի, իսկ 1 եվրոյին համարժեք լիրան՝ 26.84-ի, որը ռեկորդային ցուցանիշ է համարվում:
Նշենք, որ ֆինանսական քաղաքականության մեջ տոկոսադրույքի ամենից շատ բազային կետի բարձրացումը գրանցվել էր 2018-ին, որի արդյունքում էլ 2021-ին արդեն 19%-ի շեմին գտնվող վարկային տոկոսադրույքի նվազեցման (զեղչման) մասին որոշումը կայացվել 2022-ին:
Ֆինանսական քաղաքականությունը տերմին է, որն օգտագործվում է կենտրոնական բանկի կողմից այլ բանկերի հետ վարկային գործարքների ձևավորման/կազմման նպատակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |