Ռազմական23:17, 23 Հունիս 2023
Թուրքական «Bayraktar»-ի գործարանը Ուկրաինայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի փեսային՝ Հալուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունը, որը հայտնի է հարվածային «Bayraktar» ԱԹՍ-ների արտադրությամբ, գործարան է կառուցում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:
Ընկերությունը նպատակ ունի 2025-ին արտադրության մեջ դնել «Bayraktar TB2» և «AKINCI» հարվածային ԱԹՍ-ները։
Տեղեկացվում է, որ գործարանի շինարարական աշխատանքները իրականացվում են դեռևս 2019-ին այս նպատակով էրդողանի փեսայի կողմից Ուկրաինայում հիմնադրված «LLC Avia Ventures» ընկերության անվան տակ։
Բացի այդ Հալուք Բայրաքթարն ամերիկյան «Defense News» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ընկերությունն Ուկրաինայում արտադրություն սկսելու համար լիցենզիան ստացել է 2022-ին։
Նշենք, որ այժմ այն հանդիսանում է թուրքական հատուկենտ ընկերություններից մեկը, որն արտերկրում իրավասու է ռազմական արտադրանք տալու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |