Քաղաքական11:13, 26 Հունիս 2023
Թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման քննարկումներ Աստանայում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպումներ են տեղի ունեցել Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև:
Օրակարգում եղել են ահաբեկչության դեմ պայքարի, միգրանտների անվտանգության վերաբեյալ կողմերի համագործակցության հարցեր:
Բացի այդ քննարկումներ են եղել Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի և Սիրիայի փախստականներին իրենց բնակության վայրեր վերադարձնելու վերաբերյալ:
Նշենք, որ երկու պետությունների հարաբերությունների կարգավորման նպատակով հանդիպումները նախ տեղի էին ունենում եռակողմ՝ առանց Իրանի մասնակցության, որին հաջորդել էր ապրիլի 3-ից 4-ը Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը՝ արդեն նաև Իրանի մասնակցությամբ:
Իսկ ավելի ուշ՝ ապրիլի 25-ին, հանդիպել էին Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարներն ու հետախուզության պետերը:
Կողմերի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 10-ին արտգործնախարարների մակարդակով, որտեղ որոշում էր կայացվել Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ստեղծել քառակողմ կոմիտե՝ որին պետք է ներգրավվեին 4 երկրների փոխարգործանախարարները, ինչպես նաև պաշտպանության նախարարության և հետախուզության ներկայացուցիչները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |