Քաղաքական11:39, 26 Հունիս 2023
Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը մեկնել է Թուրքիա
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Մասուդ Բարզանին հունիսի 20-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Փակ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Բարզանին հանդիպման ավարտից հետո Twitter-ի գրառման մեջ նշել է, որ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել են Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացմանը, Իրաքին, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Նշենք, որ Թուրքիայի մայիսի 14-ի համապետական և մայիսի 28-ի նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո սա Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ղեկավարի առաջին այցն է Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |