Քաղաքական15:52, 28 Հունիս 2023
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել միջազգային հանրությանը գնալ գործնական քայլերի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում կատարած գրառման մեջ անդրադարձել է հունիսի 28-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում հրադադարի խախտմանը:
Մասնավորապես Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը զուգահեռ, այդ երկրի զինված ուժերի կողմից Արցախում գիշերային ժամերին ԱԹՍ-ներով հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ:
Բացի այդ, վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը այս ուղղությամբ գործնական քայլեր անելու և ընգծել, որ Հարավային Կովկասում նոր Էսկալացիայի ռիսկը բարձր է:
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ հունիսի 28-ին 01:30-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել էր 4 զոհ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |