Քաղաքական15:19, 28 Հունիս 2023
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ըստ ՀՀ կառավարության կողմից տարածած հայտարարության՝ հեռախոսազրույցի ընթացքում նախ երկու երկրների ղեկավարները միմյանց փոխադարձ շնորհավորանքներ են հղել:
Փաշինյանը Էրդողանին շնորհավորել է Քուրբան Բայրամի (Իսլամում զոհաբերության տոն, որը նշվում է ուխտագնացության շաբաթի վերին օրը-խմբ), իսկ Էրդողանը՝ գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Բացի այդ կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այս համատեքստում, օրակարգում է եղել դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության կատարման ընթացքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |