• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական15:58, 29 Հունիս 2023

Հունական մամուլ․ «ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռների հարցում փորձում է բալանս պահել Թուրքիայի և Հունաստանի միջև

Հունական մամուլ․ «ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռների հարցում փորձում է բալանս պահել Թուրքիայի և Հունաստանի միջև

Հունական «Kathimerini» թերթըն անդրադարձել է ԱՄՆ-ի F-35 կործանիչների վաճառքի հետաձգմանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն դադարեցրել է 2022-ի հունիսին Հունաստանի F-35 կործանիչներ գնելու ցանկությանը ընթացք տալուն, որպեսզի անհանգստություն չպատճառի Թուրքիային։

Թերթը նշել է․ «Աթենքին կործանիչների վաճառքի հաստատումը կլինի հուլիսի 11-12 Վիլնյուսում կայնալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից  հետո։ Վաշինգտոնում գերակշռող կարծիք կա, որ եթե Հունաստանը  մեկ քայլ առաջ լինի ռազմական ինքնաթիռների հարցում, ապա դա կարող է վտանգի տակ դնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և հաշվի է առնվում Թուրքիայի արձագանքը»։

Նաև նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից Աթենքին տրվող պատասխանի ուշացումը տպավորություն է ստեղծում, թե փորձում են պահպանել Թուրքիայի և Հունաստանի միջև հավասարակշռությունը, մինչդեռ ԱՄՆ-ում բոլորն են ընդունում, որ այդ հավասարակշռությունը երկար ժամանակ է, ինչ խախտվել է (հօգուտ Աթենքի)։

Ըստ թերթի հաղորդած տեղեկությունների՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի անցյալ տարի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Սպիտակ տունը տվել էր իր համաձայնությունը  F-35-ի վաճառքի համար։ Իսկ Աթենքն առաջին փուլում ցանկացել է գնել 20 ինքնաթիռ 3մլրդ եվրոյով։ Եթե վաճառքը հաստատվի, ապա առաջին առաքումը նախատեսվում է կատարել 2028-ին։

Սակայն ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով F-35 ծրագրից Թուրքիայի հեռացումով Հունաստանի առքի գործընթացում ընդհատումներ են լինում,  իսկ Թուրքիան էլ չի հանում իր վետոն Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

Աղբյուր`    tolgaozbek.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը
17:33, 19 սեպ
Թուրքիան արձագանքել է Էգեյան ծովում մեկնարկած հունական զորավարժությանը

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
16:48, 19 սեպ
Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից
15:44, 18 սեպ
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}