Տնտեսական16:05, 29 Հունիս 2023
Թուրքական լիրայի անկումը շարունակում է

Թուրքական մամուլի գլխագրերից շարունակում են անպակաս մնալ երկրի ազգային արժույթի՝ լիրայի անկման մասին լուրերը:
Ըստ այդմ՝ հունիսի 29-ի դրությամբ դոլար/լիրա հարաբերակցությունը հասել է 26.30-ի, իսկ եվրո/լիրայինը՝ 28.71-ի:
Նույն օրվա դրությամբ՝ բրիտանական ֆունտ ստերլինգը ևս արժևորվել է լիրայի նկատմամբ՝ կազմելով 33.25 լիրա:
Նշենք, որ ԱՄՆ կենտրոնական բանկի նախագահ Ջերոմ Փաուելը հունիսի 28-ին «Եվրոպայի կենտրոնական բանկի կենտրոնական բանկային ֆորում»-ի պանելային քննարկմանը խոսել է ֆինանսական քաղաքականության խստացման մասին, նշելով, որ տրամադրվող վարկերի տոկոսները շուրջ 82% հավանականությամբ կարող են բարձրանալ 25 բազային կետով:
Իսկ թուրքական մամուլը, ԱՄՆ կենտրոնական բանկի նախագահի խոսքերը որակելով որպես թանկացումներին նախորդած ազդակ, նկատում է, որ 1 օրվա ընթացքում դոլարը լիրայի նկատմամբ թանկանալով, շարունակել է իրենց իսկ որակմամբ՝ ռեկորդային աճը և հասել շուրջ 27-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |