• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային18:26, 04 Հուլիս 2023

Թուրքիայի և Դանիայի միջև անգլուխ արձանի շուրջ առկա լարվածությունն աճում է

Թուրքիայի և Դանիայի միջև անգլուխ արձանի շուրջ առկա լարվածությունն աճում է

Թուրքական մամուլում լայն տարածում է գտել Թուրքիայի և Դանիայի միջև շարունակվող լարվածությունը՝ կապված հռոմեական կայսր Սեպտիմիուս Սևերուսի բրոնզե արձանի հետ:

Թուրքիան նշում է, որ Անթալիայի թանգարաններից մեկում գտնվող Սևերուսի արձանի մարմնից պակասող մասը՝ գլուխը, ցուցադրվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Գլիպտոտեկա»-ի (քանդակաքարերի)  թանգարանում: Ուստի պահանջում է, որ  Դանիան Սևերուսի արձանի գլուխը փոխանցի Թուրքիային: Մինչդեռ Դանիան առաջ է քաշում մասունքների անհամապատասխանելիություն մասին իր պդնումը:

 

«Գլիպտոտեկա»-ի կոլեկցիաների գծով տնօրեն Ռունե Ֆրեդերիքսենը ֆրանսիական «AFP» լրատվականին տված հարցազրույցում նշել է.

«Մենք համոզված չենք, որ այդ երկու բաները (նկատի է ունեցել արձանի գլուխն ու մարմինը) մեկ ամբողջություն են: Առկա փաստարկներն այդքան էլ համոզիչ չեն, մենք պետք է համեմատենք մարմնի և գլխի հատվածների կոտրվածքները»:

Իսկ թուրքական կողմի հավաստիացմամբ՝ արձանի մասունքների համապատասխանելիությունը վիճարկման ենթակա չէ, քանի որ այն արդեն ապացուցվել է թուրք հնագետ Ջալե Ինանի չափումների արդյունքում։

Բացի այդ Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչներից մեկը նշել է, որ բրոնզե արձանը հայտնաբերվել է այժմ Թուրքիայի Կաստամոնու նահանգում գտնվող Դիքմեն լեռան գագաթի այն հատվածից, որտեղ հելլենիստական ժամանակաշրջանում հիմնադրվել է հնագույն հռոմեական Բուբոն քաղաքը:

Թուրքիայի ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ խնդի շուրջ կողմերի միջև են բանակցություններ սկսվել:

«Գործընթացը սկսվել է: Մենք ներկայացրել ենք մեր պահանջը, բայց այս անգամ կվերցնենք»,- պնդել է թուրք դիվանագետը:

Նշենք, որ արձանի գլուխը արդեն 50 տարի է, ինչ գտնվում է Կոպենհագենի վերոհիշյալ թանգարանում։ Թուրքական կողմի պնդմամբ՝ արձանագլուխը հայտնաբերվել է 1960-ին  հռեոմեական Բուբոն քաղաքում կատարված անօրինական պեղումների արդյունքում, ապա տեղափոխվել արտերկիր:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}