Քաղաքական11:49, 06 Հուլիս 2023
Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը կկայանա Բրյուսելում

Բրյուսելում առաջիկայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, որի շրջանակներում կայանալու է հանդիպում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարաների և հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը։ Հանդիպման օրակարգային թեման լինելու է Շվեդիայի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիան ներկայացնելու են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Թուրքիան դեռևս համաձայնություն չի տալիս, որ Շվեդիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, սկանդինավյան երկրի առջև առաջ քաշելով մի շարք պայմաններ։ Ի սկզբանե Ֆինլանդիան ու Շվեդիան միասնական հայտ էին ուղարկել ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար, սակայն պաշտոնական Անկարան պարտադրեց, որ այդ երկրների հայտերն առանձին ներկայացվեն։ Այնուհետև Անկարան հաստատեց Ֆինլանդիայի հայտը, սակայն Շվեդիաինը՝ ոչ, քանի որ ըստ Անկարայի Շվեդիան չի կատարել թուրքական կողմի մի շարք պահանջներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |