Ռազմական11:02, 11 Հուլիս 2023
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի Պաշտպանության նախարարները

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ պաշտպանական խնդիրներ։
Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև երկարամյա ռազմական համագործակցությունը և իրենց գոհունակությունը հայտնել շարունակվող սերտ համագործակցության վերաբերյալ։
Գյուլերն ու Օսթինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային պաշտպանական և անվտանգային հարցեր, ինչպես նաև Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը և F-16-ի մատակարարումն ու արդիականացումը։
Միևնույն ժամանակ անդրադարձել են Թուրքիայի, Շվեդիայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի միջև դրական բանակցություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից Թուրքիայի զինանոցի ռազմական արդիակացմանը ցուցաբերվող աջակցությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |