Ռազմական12:17, 12 Հուլիս 2023
Էնտոնի Բլինքեն․ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում, որ Թուրքիան ձեռք բերի F-16- կործանիչներ»

Վիլնյուսում մեկնարկած ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնտոնի Բլինքենը հարցազրույց է տվել ամերիկյան MSNBC հեռուստաընկերությանը։
Հարցազրույցի ընթացքում Բլինքենն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների առանցքային հարցերին, այդ թվում F-16 կործանիչներին։
Բլինքենի խոսքերով, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում, որ Թուրքիան գնի F-16 կործանիչները՝ այն համոզմունքով, որ դրանք ուժեղ կդարձնեն դաշինքի բոլոր անդամներին։
Պատասխանելով Թուրքիային վերոնշյալ կործանիչների վաճառքի վերաբերյալ Կոնգրեսում քաղաքական թևերի առարկություններին, պետքարտուղարը նշել է, որ դրանք իրենց համար միշտ եղել են առանձին հարցեր։
Միևնույն ժամանակ Բլինքենի դիտարմամբ, ԱՄՆ-ի ղեկավարության օրակարգում է, որ Թուրքիան իր տրամադրության ունենա արդիականաց F-16-եր։
Բլինքենը նաև ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և կարևոր է, որ Թուրքիան ձեռք բերի այդ կործանիչները, շեշելով, որ ՆԱՏՕ-ն պետք կարողանա միահամուռ աշխատել։
Նա նաև հավելել է, որ դեռևս մայիսի 30-ին էր հայտարարել , որ Ջո Բայդենը չի կապում F-16-ի վաճառքը Թուրքիային Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |