• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 12:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:44, 12 Հուլիս 2023

«Diyarbekispor»-ի Հայաստանի զինանշանին նմանվող էմբլեմի մասին լուրերը հասել են Թուրքիայի խորհրդարան

«Diyarbekispor»-ի Հայաստանի զինանշանին նմանվող էմբլեմի մասին լուրերը հասել են Թուրքիայի խորհրդարան

Հուլիսի 12-ին թուրքական ընդդիմադիր ազգայնական «Լավ» (Iyi Parti) կուսակցության անդամ Լյութֆու Թյուրքանը խորհրդարանում բարձրաձայնել է «Diyarbekirspor» ֆուտբոլային ակումբի անվան և էմբլեմի փոփոխության մասին շրջանառվող լուրերը:

Պատգամավորը, դիմելով Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքին, հիշեցրել է, որ շուտով սպասվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԹՖՖ) 2-րդ լիգայում գործող «Diyarbekir» սպորտային ակումբի վերանվանումը «Mezopotamya»-ի (թարգմ․Միջագետք):

Ապա նշել է, որ գրեթե նույնությամբ Հայաստանի գերբին նմանվող լոգոյով ֆուտբոլային ակումբը արդեն իսկ գրանցվել է ԹՖՖ-ի կողմից և երևում է պաշտոնական կայքում:

Թուրքանն այդ ֆուտբոլային ակումբին մեղադրել է քաղաքական քարոզարշավ իրականցնելու մեջ և ընդգծել. «Ակնհայտ է, որ այն իր անվանումից մինչև տարբերանշան մարզական գործունեության փոխարեն վերածվել է քաղաքական քարոզչության ապարատի: Անընդունելի է, որ Թուրքիայում կանաչ դաշտերը վերածվեն նման քարոզչական դաշտերի։ ԹՖՖ-ն չի կարող կանգնել այս անփութության կողքին»։

Նշենք, որ հուլիսի 8-ին թուրքական մեդիայում տարածվել էին լուրեր այն, որ Դիարբեքիրում գործող  ֆուտբոլային ակումբներից մեկը՝ «Diyarbekirspor»-ը, պատրաստվում է փոխել իր անունը և տարբերանշանը։

Դրանից բացի՝ ԹՖՖ-ի պաշտոնական կայքում ևս նշվում էր, որ «Mezopotamya Spor Faaliyetleri ve Yatırımları A.Ş.» անունով սպորտային ակումբ է ստեղծվել։

Ավելի ուշ սակայն ակումբի ղեկավար Սերքան Գենչի տարածած հայտարարությամբ լուրերը հերքվել էին:

Աղբյուր`    t24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}