Քաղաքական13:03, 12 Հուլիս 2023
Կանադան շարունակում է զենք-զինամթերքի Էմբարգոն Թուրքիայի դեմ
Պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ոլորտին առնչվող նյութերի հրապարակմամբ զբաղվող «Savunmasanayist» լրատվականը թուրքական մեդիայի համար իրենց իսկ բնորոշմամբ ուշագրավ հրապարակում է կատարել:
Մասնավորապես հրապարակման մեջ նշվել է, որ բրիտանական «Middle East Eye» լրատվականում տեղ գտած գրառումն առ այն, որ Կանադան հրաժարվել է Թուրքիայի դեմ կիրառվող զենք-զինամթերքի Էմբարգոյից, չի համապատասխանում իրականությանը:
Այս առիթով «Savunmasanayist»-ը մեջբերել է Կանադայի ԱԳՆ խոսնակ Մելանյա Ջոլիի հայտարարությունը.
«Այն, որ դադարեցվել է Թուրքիայի դեմ զենք-զինամթերքի Էմբարգոն, սուտ է: Կանադան շարունակում է վերահսկել Թուրքիա իրականացվող արտահանումները»:
Նշենք, որ զենքի էմբարգոն Թուրքիայի դեմ կիրառվել էր 2021-ին: Նման քայլի պատճառ էր հանդիսացել այն, որ Թուրքիան զենք էր մատակարարել Ադրբեջանին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում:
Կանադայի նման քայլը թուրքական մամուլում որակվել էր որպես «հայամետ դիրքորոշում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |