• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 23:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ղարաբաղ12:16, 13 Հուլիս 2023

Ըստ Էրդողանի՝ 2025-ին ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից

Ըստ Էրդողանի՝ 2025-ին ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից

Հուլիսի 12-ին Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտին Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Ադրբեջանցի լրագրողներից Խայալ Ազիզովը, նշելով, որ բոլորին հայտնի է Լեռնային Ղարաբաղում խնդիրների առկայությունը և իբրև թե այնտեղ տեղակայված ռուս զինվորները անհանգստացնում են Ադրբեջանին ու Հայաստանին, Էրդողանին ուղղել է հետյալ հարցը. «Նախորդ շաբաթ Ադրբեջանի դրոշի նկատմամբ Ղարաբաղում անարգանք է եղել, ռուս զինվորները, իջեցնելով Ադրբեջանի դրոշը, գետնին են նետել, դրա տեսագրությունն էլ կա։ Ռուսները ցանկանում են, որ նրանք մնան այնտեղ։ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է։ Ռուս զինվորը արդյո՞ք պետք է շարունակի իր ներկայությունը Ղարաբաղում, թե՞ երկու տարի հետո, եթե կողմերից մեկն ասի՝ թող ռուս զինվորը լքի Ղարաբաղը, նրանք պիտի լքեն։ Ձեր դիրքորոշումը սրա հետ կապված ինչպիսի՞ն է»:

Ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել է. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսասատանը մնա պայմանագրի համաձայն որոշված վայրերում մինչև 2025-ը: Իսկ 2025․-ին Ռուսաստանը լքելու է այդ վայրերը։ Պայմանավորվածությունն այդպիսին է։ Ես էլ հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու այդ պայմանավորվածությանը։ Իմ թանկագին եղբայր Իլհամ Ալիևն էլ՝ հետևողական է դրան։ Շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածին՝ Հակարիի կամրջի վրա,  Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին տեղակայված անօրինական սահմանային անցակետի մոտ՝ կամրջի Հայաստանի սահմանից ներս գտնվող մասում, ադրբեջանի սահմանապահ ծառայությունները փորձել էին բարձրացնել Ադրբեջանի դրոշը, ինչը սակայն խաթարվել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության կանխարգելիչ գործողությունների շնորհիվ:

Ավելի ուշ սակայն ադրբեջանական կողմին հաջողվել էր տեղադրել դրոշը: Տեղադրելուց հետո այն արդեն հեռացվում է ռուս խաղաղապահների համապատախսան գործողությունների արդյունքում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ  է անհետ կորել
13:20, 25 օգոս
Բոսֆորի նեղուցում ռուս լողորդ է անհետ կորել

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Արցախի 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է
13:20, 06 օգոս
Արցախի 44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալի կոչումը բարձրացվել է

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին
17:30, 10 հունվ
Էրդողանը Լեռնային Ղարաբաղի օկուպացիան վերագրել է թուրք ժողովրդի շահերին

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}