• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 12:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:14, 13 Հուլիս 2023

Ադրբեջան է մեկնել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը

Ադրբեջան է մեկնել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը խորհրդարանական պատվիրակության հետ Հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո մեկնել է Ադրբեջան։

Ադրբեջանում նրանց դիմավորել են Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ալի Հուսեյնլին, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Եհլիման Էմիրասլանովը, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը և Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։

Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ տկն Սահիբե Գաֆարովայի և վարչապետ  Ալի Ասադովի հետ։

Բաքվում Քուրթուլմուշը հայտարարել է․ «Ադրբեջանը Կովկասում Թուրքիայի ամենակարևոր դաշնակիցն է։ Թուրքիայի եղբայրն է։ Մի երկիր է, որի հետ բոլոր ոլորտներում ունենք փայլուն հարաբերություններ։ Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսը միմյանց մոտ երեք երկրներ են, որոնք շարժվում են «մեկ ազգ, երեք պետություն» սկզբունքով»։

Նաև հավելել է, որ արևելյան Միջերկրականում Կիպրոսի հետ Թուրքիայի ունեցած հարաբերությունը և Կովկասում Ադրբեջանի հետ Թուրքիայի ունեցած հարաբերությունը ծայրաստիճան կարևոր է, ռազմավարական տեսանկյունից էլ՝ ծայրաստիճան արժեքավոր։ Այստեղ Ադրբեջանի ուժեղ լինելը նշանակում է, որ Թուրքիան է ուժեղ տարածաշրջանում, նույն կերպ էլ Հյուսիսային Կիպրոսի ուժեղ լինելը նշանակում է, որ Թուրքիան է ուժեղ տարածաշրջանում։

Աղբյուր`    hurriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}