• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 12:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:56, 13 Հուլիս 2023

ԵԽ պատգամավորը Թուրքիայի մասին. «Եթե դեմոկրատ չեք, ԵՄ-ի անդամ դառնալ չեք կարող»

ԵԽ պատգամավորը Թուրքիայի մասին. «Եթե դեմոկրատ չեք, ԵՄ-ի անդամ դառնալ չեք կարող»

Իսպանիայի «Սոցիալ դեմոկրատական» կուսակցության անդամ և Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մասով զեկուցող Սանչեզ Ամորը գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) լիիրավ անդամ դառնալու գործընթացին:

Ամորը ընգծել է, որ սխալ է Թուրքիայի ԵՄ-ի անդամ դառնալու հարցը կապել ՆԱՏՕ-ին շվեդիայի անդամակցության հետ:

«ՆԱՏՕ-ն դեմոկատների զինվորի ակումբ է, իսկ ԵՄ-ն դեմոկրատների: Եթե ամբողությամբ դեմոկրատ չեք, ԵՄ-ի անդամ դառնալ չեք կարող: Սա շրջանցելու ճանապարհ չկա»,-ասել է Ամորը:

Ըստ զեկուցողի՝ դրանք գործում են բոլորի համար, այնպես ինչպես գործում են Կոսովոյի և Վրաստանի պարագայում:

Նա նաև նշել է, որ ԵՄ-ի անդամ դառնալու համար պետք է կյանքի կոչվեն Կոպենհագենի չափանիշները (1993 թվականի հունիսին Կոպենհագենում Եվրոպական խորհրդի հռչակագիր), ապա հավելել. «Քավալային, Դեմիրթաշին և «Ժողովրդադեմոկրատան» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ քաղաքապետերին ազատ արձակե՛ք, ԺԴԿ անդամներին նորից նշանակե՛ք իրենց պաշտոններին, դադարեցրե՛ք ԼԳՊՏ-ի ակտիվիստների դեմ կիրառվող ճնշումը, մի՛ սահամանփակեք մեդիայի ազատությունը, վերջ տվե՛ք մեդյայի և սոցիալական կայքերի տուգանմանը»:

Ելույթում իսպանացի զեկուցողը հայտարարել է, որ բոլորն են քաջատեղյակ Թուրքիայի վարած քաղաքականությանը, քանի որ տարիներ ի վեր այդ ամենի մասին խոսում են աշխարհում գոյություն ունեցող բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ:

«Ես դեմ չեմ Եվրախորհրդարանի այն տեսակետին, ըստ որի՝ պետք է սկսվի Թուրքիայի մաքսային միությունների արդիականացման գործընթացը,  բայց կարևոր են դրանում առկա առանցքային հարցերն ու արժեքները»,- եզրափակել է Ամորը:

Նշենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել էր երկրի ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու մասին և նշել, որ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը հնարավոր է, երբ Թուրքիան դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ:

«Ես այստեղից դիմում եմ այդ երկրներին, որոնք Թուրքիային ավելի քան 50 տարի ստիպում են սպասել Եվրամիության դռների մոտ։ Նախ ճանապարհ բացեք Թուրքիայի համար դեպի Եվրամիություն, իսկ հետո մենք դեպի ՆԱՏՕ ճանապարհ կբացենք Շվեդիայի համար»,-ասել էր Էրդողանը:

Աղբյուր`    Rudaw.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}