Քաղաքական14:24, 13 Հուլիս 2023
Ethnos. «Էրդողանի և Միցոտակիսի միջև համաձայնություն կա առանցքային 3 հարցի շուրջ»

Հունական «Ethnos» լրատվամիջոցն անդրադարձել է Վիլնյուսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի նախագահ Կիրիակոս Միցոտակիսի միջև կայացած հանդիպմանը: Նշել է, որ կողմերը համաձայնության են հասել առանցքային 3 կետի շուրջ:
Առաջին առանցքային համաձայնությունը ենթադրում է երկխոսության համար բաց լինելը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք տարակարծություն են առաջացնում:
Երկրորդ համաձայնեցված կետն ավելի արդյունավետ անտվանգային միջոցառումների իրականացումն է, իսկ 3-րդը՝ դրական օրակարգի ապահովումը:
«Ethnos»-ը համոզմունք է հայտնել նաև, որ վերոհիշյալ երեք առանցքային կետերը վերաբերում են երկու երկրների միջև տնտեսության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև նշում. «Դրանք հավանաբար ենթադրում են համագործակցություն քաղաքացիական պաշտպանության ոլորտում ևս»:
Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի առաջնորդները հանդիպել էին հուլիսի 12-ին Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |